Հուլիսի 1-ից գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի: Պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են սահմանված ցանկի ապրանքները: Կոմիտեն հայտնել է, որ բժշկական նշանակության ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման արտոնությունը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը:
Երրորդ երկրներից ներկրվող մոտ 600 անուն ապրանքի մաքսատուրքը ևս մեկ տարի կմնա անփոփոխ: Հնարավոր թանկացումը հետաձգել է ԵԱՏՄ-ի հետ քննարկումների արդյունքում:
Մանրամասները` տեսանյութում: