Առնվազն 81 մարդ է զոհվել Եթովպիայի Օրոմիայի նահանգում` վերջին 48 ժամվա ընթացքում ծայր առած անկարգությունների ժամանակ, որոնք բռնկվել են երաժիշտ և քաղաքական ակտիվիստ Հաակաալուու Հունդեսաայի սպանությունից հետո: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Հունիսի 30-ին մեծ խմբերով երիտասարդներ հավաքվել են Օրոմիայի նահանգի քաղաքներում և Ադիս Աբեբայում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել 36-ամյա երգչի սպանության մասին: Ցուցարարներն այրել են ավտոդողեր և վանկարկել հակակառավարական կագախոսներ:
Մի քանի վայրերում տեղի են ունեցել անկարգություններ և ընդհարումներ ոստիկանության հետ: Հունդեսաային գնդակահարել են հունիսի 29-ի երեկոյան` մայրաքաղաքի թաղամասերից մեկում: Ոստիկանությունը ձերբակալել է սպանության մի քանի կասկածյալի: Երգչի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 2-ին: