Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի միջնորդության հիման վրա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020 թ․ հունիսի 30-ի հրամանագրերով ՀՀ դատախազության մի շարք ներկայացուցիչներ արժանացել են պետական պարգևների և դասային աստիճանների, տեղեկացնում են դատախազության լրատվության ծառայությունից։
Մասնավորապես, ՀՀ Նախագահի հրամանագրով օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Մխիթար Գոշ» մեդալով են պարգատրվել՝
ՀՀ գլխավոր դատախազության՝ Հատուկ քննչական ծառայության վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը,
ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը,
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020 թ․ հունիսի 30-ի հրամանագրով ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից՝ աշխատանքային պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար շնորհակալագրերի են արժանացել՝
ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։
ՀՀ դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են գերատեսչական պարգևների։