ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի կազմակերպմամբ, 2015-2019 թթ. ընթացքում, տարբեր հաստիքների հրամանագրվել են վերջինիս հետ փոխկապակցված 11 անձ, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ պետական բյուջեի միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 28 միլիոն դրամը, հափշտակվել է։ Դեպքի առթիվ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։