Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների արդյունքները: Միջոցառումների փաստացի շահառու է հանդիսացել 1447 հարկ վճարող` 76.7 մլն դրամ գումարի չափով: Որոշ տնտեսվարողներ, սակայն, դեռ չեն դիմել: ՊԵԿ-ում փորձելու են հնարավորությունների ևս մեկ պատուհան գործարկել՝ հընթացս նաև շահառու ոլորտների ցանկն ընդլայնելով: