Մեր հիմնական խնդիրն է, որ բուժօգնության կարիք ունեցող ոչ մի հիվանդ չմնա առանց բուժօգնության,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ ՀՀ-ում առողջապահական հզորությունները շարունակում են ծավալվել: «Վաղը, ըստ ամենայնի, կբացվի Սպիտակի բժշկական կենտրոնը՝ 100 մահճակալով, որոնք բոլորն էլ հագեցած են թթվածնային սնուցմամբ: Սպասում ենք Մարտունու բժշկական կենտրոնի բացմանը՝ 50 մահճակալով, նաև՝ «Մեդլայն» բժշկական կենտրոնում կծավալվի շուրջ 60 մահճակալ՝ կորոնավիրուսի համար»,- նշեց վարչապետ Փաշինյանը: