ԱՀ ոստիկանության պետ,ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:
«Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական պարոն Ի.Ռ.Գրիգորյանին.
Հարգելի՛ Իգոր Ռուդիկի, Արցախի Հանրապետության ոստիկանության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներին՝ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ։
Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ լիարժեք գործում է քննչական կառույցը՝ Արցախի Հանրապետության ոստիկանության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության քննչական ծառայությունների միավորմամբ ձևավորված Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն:
Համոզված եմ, որ օրինականության և սահմանադրական կարգի պահպանման, հանցագործությունների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի գործում Ձեր առջև դրված խնդիրները լուծվում են պրոֆեսիոնալ պարտքի խոր գիտակցմամբ` հանուն պետականության ամրապնդման և հայ ժողովրդի բարօրության ու ամենակարևորը՝ օրենքի առջև հավասարության սկզբունքով:
Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներին՝ մաղթում հաջողություններ՝ թե՛ անձնական կյանքում և թե՛ աշխատանքում»: