ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները ստուգումներ են իրականացրել Ակունք համայնքի տարածքում գտնվող հասարակական սննդի օբյեկտում։
Տարածքային բաժնի մասնագետների կողմից կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ա/Ձ-ում պահպանված չեն եղել ստուգաթերթերով նախատեսված հրդեհային անվտանգության կանոնների մի շարք կետեր։
Մասնավորապես՝ շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով: Օբյեկտի շենքեր շինությունները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով: 15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի (помещение) դռները չեն բացվում դեպի դուրս: Օբյեկտը ապահովված չի եղել հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ կրակմարիչներով:
Նշված խախտումների վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետների կողմից կազմվել է արձանագրություն և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման վերաբերյալ կիրառվել է վարչական պատասխանատվության միջոցներ։ Տնօրենին՝ թերությունները վերացնելու համար տրվել է հրդեհային անվտանգության պահանջները կատարելու վերաբերյալ կարգադրագիր՝ հստակ կատարման ժամկետներով։
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների կողմից՝ ստուգմանը զուգահեռ, իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ 200 մ2 և ավելի մակերեսով առևտրի և հասարակական սննդի օբյեկտների համար հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման, հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների վերաբերյալ։