«Նորք» ԻԿՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսից հերթական հաջողված բուժման դեպքը։
«Պացիենտը 68 տարեկան տղամարդ է, որն ունի ուղեկցող քրոնիկ հիվանդություն։ Մեկ շաբաթ առաջ ախտորոշվել է երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբ և սկսվել համապատասխան բուժում։
Պացիենտի ընդհանուր վիճակին առավելագույնը համապատասխան ընտրված բուժական գործելակարգի շնորհիվ գրանցվել է հիվանդության պրոգրեսիվ դրական դինամիկա։
Այս դեպքը «Նորք» ԻԿՀ մասնագետների պրոֆեսիոնալ և հմուտ աշխատանքի հերթական արդյունքն է»,- ասված է հաղորդագրության մեջ։