Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ հուլիսի 2-ին տեղի կունենա Ակտաու-Երևան չարտերային չվերթը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5054 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հուլիսի 2-ին` ժամը 01:30-ին։
Մնացած անհրաժեշտ մանրամասների (տոմսի գին, այն գնելու հնարավորություն և այլն) մասին տեղեկատվությունն ստանալուն պես ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կհայտնի:
Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես պարտադիր հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին:
Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին (
[email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ»,- գրված է հայտարարությունում։