ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում երկու հարց է:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթը պետք է քննարկվի և քվեարկվի երկու ընթերցմամբ, 24-ժամյա ռեժիմով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ հունիսի 26-ից ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխությունները, և դրանով պայմանավորված՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթները անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությանը:
«Դա, ըստ էության, հրատապ խնդիր է, որովհետև օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը, և այդ խնդիրը մենք հրատապության կարգով պիտի լուծենք»,- տեղեկացրեց պատգամավորը: