Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հորդորել է Վլադիմիր Պուտինին ցմահ նախագահ ընտրել: Այս մասին նա հայտնել է հանրապետության կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ՝ գրում է Lenta.ru կայքը:
«Ես միշտ ասում եմ՝ մենք պետք է Վլադիմիր Պուտինին ցմահ նախագահ ընտրենք: Այսօր ո՞վ կարող է փոխարինել նրան: Չկա համաշխարհային մասշտաբի այսպիսի քաղաքական ղեկավար: Մենք պետք է հպարտանանք դրանով»,- հայտնել է Կադիրովը Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին քննարկումների ենթատեքստում:
Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ 206 փոփոխություններից ոչ մեկը չի արվում հանուն փոփոխության: Կադիրովի կարծիքով՝ բարեփոխումներն իրականացվում են բացառապես պետականության դիրքերն ամրապնդելու, պետությունը պահպանելու համար: