Ռուսաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի որոշիչ օրվան ընդառաջ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձով կդիմի ժողովրդին՝ գրում է РИА Новости-ն: Կրեմլի ղեկավարը հիշեցրել է, որ վերջին ժամանակաշրջանում բազմիցս է դիմել Ռուսաստանի քաղաքացիներին, և կարծում է, որ դրա անհրաժեշտությունն դարձյալ կա:
«Մենք չենք քվեարկում պարզապես փոփոխությունների համար: Մենք քվեարկում ենք մի երկրի համար, որտեղ ցանկանում ենք ապրել՝ ժամանակակից կրթությամբ ու առողջապահությամբ, քաղաքացիների սոցիալական հուսալի պաշտպանությամբ, հասարակությանը հաշվետու արդյունավետ իշխանությամբ: Մենք քվեարկում ենք մի երկրի համար, հանուն որի աշխատում ենք և ցանկանում ենք փոխանցել մեր երեխաներին ու թոռներին»,- հայտնել է Վլադիմիր Պուտինը: