ՀՀ ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն։
Ոստիկանության ծառայողները օպերատիվ կերպով մեկնել են նշված վայրեր և կարգավորել են իրավիճակը։ Ոստիկանները քաղաքացիներին հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։
«Հարգելի՛ քաղաքացիներ կոչ ենք անում կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ կազմակերպություններին հորդորում ենք գրասենյակների դիմաց հերթերը կանոնակարգել այնպես, որ չխախտվի պարետի որոշումները։ Խախտողները կենթարկվեն պատասխանատվության»,- գրված է ոստիկանության հայտարարությունում։