ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կարող են ընդունվել նաև աղջիկները:
«Այժմ նաև աղջիկները կարող են ընտրել բարձունք տանող ճանապարհը․ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն»,- գրել է Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում: