«Մեր գործողությունները՝ որպես պատգամավորների, որևէ կերպ չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը, ո՛չ էլ դուրս են պատգամավորի լիազորություններից և գործողություններից»,- այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ հետագայում իրենց խմբակցությունն իրավական պատասխանատվության կենթարկվի:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադարձավ պատգամավորների կոնտակտավոր լինելու խնդրին: Ասաց, որ բժիշկների հետ խորհրդակցելով՝ ձեռնարկվում են գործողություններ:
«Բոլոր այն մարդիկ, որոնք վարակակիր են, մեկուսացված են: Բոլոր այն մարդիկ, որոնք կոնտակտավոր են և ունեն կամ հնարավոր է, որ ունենան ախտանշաններ, հանձնում են թեստեր: Եթե արդյունքը դրական լինի, ապա խորհրդարան չեն գա: Ով այստեղ է, ուրեմն ախտանշան չունի կամ եթե ունեցել է՝ թեստ է հանձնել, և պատասխանը բացասական է եղել»,- ասաց Մակունցը: