Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի մոտ, որը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Երկրի նախկին ղեկավարին մեկուսարանից տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնել են հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեից՝ գրում է Russia Today պարբերականը:
Հայտնի է դարձել, որ Ղրղզստանի նախկին նախագահը բողոքել է վատ ինքնազգացողությունից, որից հետո նրան թեստավորել են կորոնավիրուսի վարակի արդյունքները պարզելու համար, որը բացասական է եղել: Սակայն, ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Բժիշկները Ալմազբեկ Աթամբաևին հիվանդանոց տեղափոխելու որոշում են կայացրել:
Ավելի վաղ Բիշքեկի դատարանը Ալմազբեկ Աթամբաևին կոռուպցիայի գործով մեղավոր էր ճանաչել ու դատապարտել 11 տարվա և երկու ամսվա ազատազրկման: