Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի գլոբալ վիճակագրությունն այսօր:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10 միլիոն 421862-ի, մահացության ցուցանիշը կազմում է 508422, ապաքինվել է 5 միլիոն 679581 հիվանդ:
Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները: Այստեղ կա 2 միլիոն 681811 վարակված, մահացել է 128782 մարդ, ապաքինվել՝ 1 միլիոն 117177-ը:
Երկրորդ հորիզոնականում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում վարակված է ավելի քան 1 միլիոն 370400 բնակիչ: Մահացության ցուցանիշը 58385 է:
Երրորդ տեղում է Ռուսաստանը: Այս երկրում վարակված է 647849 մարդ, մահացել է ավելի քան 9000 հիվանդ, ապաքինվածների թիվը մոտենում է 413000-ի:
Չորրորդը Հնդկաստանն է՝ 568315 վարակվածով: Մահացության թիվը մոտենում է 17000-ի:
Մեծ Բրիտանիան հինգերորդն է: Այստեղ կա ավելի քան 311000 վարակված, մահացել է ավելի քան 43000 հիվանդ:
Հաջորդում են՝ Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը, Մեքսիկան, Պակիստանը, Թուրքիան, Գերմանիան, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, ՀԱՀ-ը, Բանգլադեշը, Կանադան:
Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը վարակվածների թվով աշխարհում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը: