Խորհրդարանը քիչ առաջ 80 կողմ ձայնով ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերը:
Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով՝ հունիսի 26-ից ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխությունները, և դրանով պայմանավորված՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթները անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությանը:
Տեղեկացնենք, որ այս նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկման կներկայացնեն ու քվեարկության կդրվեն այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում: