Այսօրվանից ուժի մեջ են մտնում բիզնեսին շահավետ մի շարք փոփոխություններ: Դրանք գործարարին կազատեն արտասահմանից արտադրական հոսքագիծ կամ մեքենա գտնել-գնելու հոգսից, մանավանդ երբ գործարքի համար պետք է նաև բանկից վարկ վերցնել: Ձեռնտու է դառնում տեխնիկան միանգամից լիզինգով պատվիրելը: Ֆինանսական շուկայի փոփոխությունները մշակել է էկոնոմիկայի նախարարությունը՝ ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի ու լիզինգային փորձագետների հետ: