Իրանում մահապատժի է դատապարտվել լրագրող Ռուհոլլահ Զամը, որի՝ համացանցում կատարած աշխատանքը պատճառ է դարձել Իրանում տնտեսական համազգային խռովությունների: Բողոքի ցույցերը մեկնարկել էին 2017-ի վերջին: Այս մասին հայտնում է Abc News-ը:
Բողոքի համազգային ակցիան Իրանի համար ամենալուրջ մարտահրավերն էր 2009-ի «Կանաչ շարժում» ակցիայից հետո, ինչը հող էր նախապատրաստել նաև անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած նմանատիպ ցույցերի համար:
Իրանցի լրագրողի ձերբակալության մանրամասները չեն հստակեցվել: Թեպետ նա Իրանից արտաքսվել էր ու գտնվում էր Փարիզում, լրագրողն ինչ-որ կերպ վերադարձել էր Իրան, որտեղ էլ ձերբակալվել է: