Այսօր Թուրքիայում մեկնարկել է երկրի պատմության մեջ թմրաբիզնեսի դեմ ամենախոշոր գործողությունը՝ գրում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ «Ճահիճ» անունը ստացած գործողությունն իրականացվում է ինը երկրների հետ սերտ գործակցության շնորհիվ:
«Մենք արդեն մեկ տարի շարունակ հետևում ենք թմրամիջոցների առևտրով զբաղվող հանցավոր կազմակերպության գործողություններին: Գործողությանն աջակցում են Նիդեռլանդների, Բելգիայի, Իսպանիայի, Իտալիայի, Չիլիի, Էկվադորի ու Բրազիլիայի իրավապահ մարմինները»,- նշել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Օպերատիվ գործողություններ են իրականացվել երկրի 11 նահանգում: 94 անձանցից 67-ն արդեն իրավապահների ձեռքում են: