Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններով, որի արդյունքում նախատեսված է գույքահարկի աստիճանական բարձրացում, 4 անգամ կաճի գույքահարկի մասով համայնքների բյուջեների միջին եկամուտը՝ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Այսօր դա մոտավորապես 10 միլիարդ դրամի շուրջ է տատանվում, վերջում կլինի 40 միլիարդ և մի փոքր ավելի: Մոտավորապես 9-10 հազար համեմատաբար թանկ բնակարաններ ունեցողներ կան, իրենց դեպքում կիրառվում է 0.6-ից մինչև1 տոկոս դրույքաչափ, հետևաբար այդ մասի համար մենք կունենանք ավելի մեծ բեռ, քան նրանց համար, ովքեր կունենան համեմատաբար ավելի ցածր արժեք ունեցող գույքային միավորներ»,- մանրամասնեց նախարարը: