Հունիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, ևս 32 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։
Մահվան դեպքի վերաբերյալ մազրպետարանը հայտնում է, որ պացիենտը եղել է 74 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մարզում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսի 1065 դեպք, 782 մարդ առողջացել է, մահվան 17 դեպք է արձանագրվել։