Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից՝ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց էր ընդունվել հունիսի 29-ին:
Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և, վերջիններիս գնահատմամբ՝ գտնվում է ծանր վիճակում»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում: