Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանն այսօր նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ այցելել է Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներ՝ ծանոթանալու արագիլների աղտոտման պատճառներին։
Վարդան Մելիքյանը հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, քննարկել առկա խնդիրն ու դրա հնարավոր լուծումները։
Նախարարի տեղակալի պաշտոնակատարն այցելել է նաև աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող վայրեր, մասնագետների հետ շրջել տեղանքով։ Այս պահին շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցներն ուսումնասիրում և վերլուծում են իրավիճակը։