Հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱԺ խորհուրդը որոշել է համաձայնություն տալ հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:
Տեղեկացնենք, որ ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը և 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: