Կենտրոն. նոր ասֆալտի ծածկ՝ Աբովյան փողոցում: Աշխատանքներն արվում են գիշերային ժամերին՝ երթևեկության խնդիրներից խուսափելու համար: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Կանխելով հարցը՝ ասեմ, որ ոչ բոլոր ճանշին ընկերությունները գիշերն աշխատելու հնարավորություն ունեն, բացի դրանից, ոչ բոլոր տեղերում է հարմար աշխատել գիշերը: Հատկապես բնակելի շենքերին մոտ հատվածներում կարող է խախտվել մարդկանց հանգիստը»,- գրել է Կարապետյանը: