ԱՄՆ-ն դադարեցնում է ամերիկյան ռազմական արտադրանքի և երկակի նշանակության որոշ տեխնոլոգիաների արտահանումը Հոնկոնգ։ Այս մասին հայտնել է պետքարտուղար Մայք Պոմպեոն: Փոխանցում է Reuters-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները ստիպված է ձեռնարկել նման գործողություններ՝ երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար։
«Ռիսկի դիմել և թույլ տալ չենք կարող, որ Հոնկոնգ մատակարարվող ապրանքները հայտնվեն Չինաստանի Ազգային ազատագրական բանակի վերահսկողության տակ»,- հայտարարել է Պոմպեոն:
Նա հավելել է, որ եթե Պեկինն այժմ Հոնկոնգին վերաբերվում է «մեկ երկիր, մեկ համակարգ» սկզբունքով, ապա Վաշինգտոնն էլ պետք է նույն կերպ վարվի։
Հունիսի 26-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանում՝ կապված Հոնկոնգի ինքնավարության դեմ Պեկինի ոտնձգության հետ:
Օրենքի միջոցով Չինաստանը կկարողանա ուժեղացնել վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ: Այն նախատեսում է արգելել անջատողական գործունեությունը և պահանջում է, որ ՉԺՀ-ի կենտրոնական կառավարությանը պարբերաբար զեկույց ներկայացվի: