81 կողմ ձայնով խորհրդարանն ընդունեց հանրաքվեն չեղարկող որոշումը։ Հիմնավորման համաձայն՝ հանրաքվե անցկացնելու կարիք չկա, քանի որ ԱԺ-ում անցկացված Սահմանադրության փոփոխությունները բավարար են եղել ՍԴ հարցը լուծելու համար։
Հարցը զեկուցող պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխությունները թույլ են տալիս հրաժարվել հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունից։
«Դա, ըստ էության, հրատապ խնդիր է, որովհետև օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը, և այդ խնդիրը մենք հրատապության կարգով պիտի լուծենք»,- տեղեկացրեց պատգամավորը:
Այսպիսով, Սահմանադրական հանրաքվեն, որ նախատեսված էր անցկացնել, այլևս չի լինի, քանի որ դրա կարիքն այլևս չկա։ Նիստին մասնակցել են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու մեկ անկախ պատգամավոր։ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները չեն ներկայացել նիստին։