Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասում Եվրամիության առաքելության ղեկավարին հրահանգել է հեռանալ երկրից այն պատճառով, որ եվրոպական կառույցը պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի 11 պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք հավատարիմ են երկրի ղեկավարին: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Հեռուստաելույթի ժամանակ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Իզաբել Բրիլհանթե Պեդրոսային 72 ժամ ժամանակ է տվել երկիրը լքելու համար:
«Բավական է: Ես որոշել եմ 72 ժամ ժամանակ տալ Կարակասում ԵՄ դեսպանին՝ երկիրը լքելու համար: Մենք հարգանք ենք պահանջում Եվրամիությունից»,- հայտարարել է Նիկոլաս Մադուրոն: