Հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում հունիսի 30-ին և հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: