ՍԱՏՄ տեսուչների խոշորացույցի տակ այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանն էր: Խախտումներ հայտնաբերելու դեպքում 24 ժամով, իսկ կրկնախախտումների դեպքում՝ ավելի երկար ժամկետով կկասեցվի տնտեսավարողների գործունեությունը, տեղեկացնում են տեսչական մարմնի պատասխանատուները։
Արձանագրվող հիմնական խախտումներն են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված նորմերին, արտաքին շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակը ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները:
ՍԱՏՄ-ն ստանում նաև քաղաքացիների կողմից «թեժ գծով» ստացվող ահազանգերը և արձագանքում դրանց։
Վերջին մեկ ամսվա ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած մեծածավալ աշխատանքների ու խորհրդակցության արդյունքում արձանագրված փոփոխությունները վկայում են, որ տնտեսվարողներն առավել բարեխիղճ են դարձել և ավելի մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը: