Հունիսի 26-ին 2-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Հարությունյանը այցելել է մարտական դիրքեր, տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին և առաջնագծում կատարված ինժեներական աշխատանքներին՝ տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Զորամիավորման հրամանատարը զրուցել է զինծառայողների հետ, տվել համապատասխան հրահանգներ: