ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանի ղեկավարած հանձնաժողովը հունիսի 23-ից 26-ը ստուգումներ է անցկացրել ՊՆ ռազմական ոստիկանությունում, Վ.Սարգսյանի անվան ռազմական ու մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում՝ տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
«Ստուգվել և գնահատվել են ներքին և պահակային ծառայությունների կազմակերպման և ղեկավարման, զինծառայողների անվտանգության ապահովման, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: