Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն չի ախտորոշվել։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱՆ խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ լրատվական կայքերից մեկը, առանց կապի դուրս գալու ու տեղեկությունը ճշտելու փորձի, երեկ երեկոյան իրականությանը չհամապատասխանող լուր է հրապարակել։