Ռուս բժիշկները խոսել են COVID-19-ի ռուսական պատվաստանյութի փորձարկումների արդյունքների մասին և նշել, որ մասնակիցների մոտ առողջության անցանկալի հետևանքներ չեն գրանցել, հայտնում է Красная звезда թերթը:
«Կորոնավիրուսի դեմ պաստվաստանյութ ստացած կամավորները շարունակ մեր հսկողության տակ են են: Նրանք իրենց լավ են զգում, բողոքներ չկան, ջերմաստիճանը, արյան ճնշումը, զարկերակը, շնչառության մակարդակը նորմայի սահմաններում են, անցանկալի հետևանքներ այս պահին նույնպես չկան»,- մեջբերում է թերթը Բուրդենկոյի անվան հիվանդանոցի մասնաճյուղի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Չիխլաևի խոսքերը:
Նա նշել է, որ կամավորները հետագայում էլ կենթարկվեն արյան ընդհանուր կլինիկական և կենսաքիմիական ստուգումների, ինչպես նաև կստուգվի կորոնավիրուսի նկատմամբ նրանց իմունիտետը:
Հոդվածում հիշեցնում են, որ հունիսի 18-ին պատվաստանյութը ստացել է կամավորների առաջին խումբը՝ 18 զինվոր, ևս 20 կամավոր ստացել է հունիսի 23-ին: Նախատեսվում է կլինիկական փորձարկումներն ավարտել հուլիսի վերջին: