Չինաստանի Սիչուան նահանգում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով նվազագույնը 12 մարդ է մահացել, 10 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է Интерфакс-ը` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Նշվում է, որ ավելի քան 7700 մարդ տարհանվել է։ Տարերային աղետի հետևանքով վնասվել են տներ, մայրուղիներ, կամուրջներ և հոսանքալարեր:
Չինաստանի ԱԻՆ-ը հայտնում է, որ հունիս ամսվա ընթացքում հորդառատ անձրևների հետևանքով երկրում մահացել է 78 մարդ, ավերվել է ավելի քան 100 000 տուն, տնտեսական վնասները կազմել են 3,5 մլրդ դոլար: