Հունիսի 22-28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 579 դեպք, որից 333-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 256 հրդեհի, մեկ ջրահեղձման, մեկ քարաթափման, մեկ փլուզման, մեկ ուժեղ կարկուտի, մեկ որոնողափրկարարական դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, 13 ինքնասպանության փորձ, 60 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 131 կենցաղային կանչ. տուժել է 69 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի:
Արձանագրվել է թունավորման յոթ դեպք:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման հինգ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: