Il Tempo-ն հայտնում է, որ «Արսենալն» ու «Ռոման» համաձայնության են հասել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձավճարային պայմանագրի երկարաձգման շուրջ։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի հավաքականի ավագը իտալական ակումբում կմնա մինչև օգոստոսի վերջ՝ կարողանալով մասնակցել նաև Եվրոպա լիգայի հանդիպումներին։
«Ռոման» նաև համաձայնության է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ պահել Քրիս Սմոլինգին մինչև Իտալիայի ընթացիկ առաջնության ավարտը։