«Ճապոնիան շահագրգռված է պահպանել G7 գագաթնաժողովի ավանդական ձևաչափը»,- այսպես է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգան արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերին, հայտնում է РИА Новости-ն:
Թրամփը հայտարարել էր, որ որոշել է G7-ի գագաթնաժողովն անցկացնել աշնանը և միջոցառմանը մասնակցելու հրավիրել ևս չորս պետության՝ Ռուսաստանին, Ավստրալիային, Հարավային Կորեային և Հնդկաստանին: ԱՄՆ նախագահի կարծիքով՝ G7-ը երկրների «հնացած խումբ» է: Նման որոշմանը դեմ են եղել Եվրամիության երկրներն ու Կանադան: Հիմա էլ իր բացասական վերաբերմունքն է հայտնում Տոկիոն: Մինչդեռ Մոսկվան հետաքրքրված է հրավերով և ուսումնասիրում է այն:
Մինչև 2014 թվականը Ռուսաստանը G8-ի անդամ էր, բայց Ղրիմի բռնակցումից հետո դուրս մղվեց խմբից: Այն շարունակում է իր աշխատանքը G7 ձևաչափով: