Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը և «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։ Այս մասին հայտնում է ՀՀ կատավարության Ֆեյսբուքյան էջը:
Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում, բացի այդ` երկրի ընդհանուր միավորը գերազանցում է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշները։