Լեհաստանի պետական ընտրական հանձնաժողովը մշակել է կիրակի երկրում տեղի ունեցած նախագահի ընտրությունների քվեաթերթիկների 99,78%-ը, հայտնում է Reuters-ը: Առաջին փուլի արդյունքներով առաջատար է դարձել պետության գործող ղեկավար Անջեյ Դուդան: Նա հավաքել է ձայների 43,67%-ը: Նրա մրցակիցը Լեհաստանի խոշորագույն ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության թեկնածու, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին է` 30,34%-ով: Երրորդ տեղում անկախ թեկնածու, լրագրող Շիմոն Հոլովնյան է, որն ստացել է ձայների 13,85%-ը:
Հաշվի առնելով, որ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ պարզ մեծամասնությունը, լավագույն արդյունքի հասած երկու թեկնածուները պայքարը կշարունակեն երկրորդ փուլում, որը նախատեսված է հուլիսի 12-ին: