Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին:
Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ շրջայց է կատարել Գյումրու հարկային մարմնի ստուգումների և սպասարկման բաժիններում:
Կոմիտեի ղեկավարը շրջայցով եղել է նաև Բավրայի մաքսակետ-բաժնում: Վարչական շենքում նա ծանոթացել է ծառայության աշխատանքային պայմաններին, քաղաքացիների մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին:
Գյումրիում ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաև Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի շինարարության ընթացքին: