«Գլենդել հիլզի»՝ Գյումրու Մուշ թաղամասում 2010-12 թթ․ կառուցապատման առնչությամբ քրեական գործի շրջանակում կատարվել է մոտ 60 շենքի զննություն։ Քննության տվյալով՝ խոսքը մոտ 20 միլիարդ դրամի չարաշահման մասին է։
Հիշեցնենք, որ Մուշ թաղամասի կառուցումը երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրի մաս էր։ Խոշոր չափի յուրացման գործով հարցաքննվել են «Գլենդել հիլզ» ընկերության ղեկավարությունը, քաղաքաշինության այն տարիների նախարար Վարդան Վարդանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ։ Անհրաժեշտության դեպքում, դատախազությունը կհարցաքննի նաև Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։