Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 10 միլիոնը, մահերի թիվը՝ կես միլիոնը: Ավելի քան 5 միլիոն մարդ ապաքինվել է Քովիդ-19-ից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ հաջորդ տարվա ընթացքում Քովիդ-19-ի դեմ հասանելի պատվաստանյութ ստեղծելու համար ավելի քան 31 մլրդ դոլար է անհրաժեշտ: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է. այս պահին աշխարհի տարբեր երկրներում 200 պատվաստանյութ են մշակում և փորձարկում: