Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 2,637,077 մարդ, մահացել է 128 437 հիվանդ, ապաքինվել՝ 1,093,456-ը:
Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա 1,345,254 վարակված, մահացածների թիվը 57 658 է, ապաքինվել է 733 848 մարդ:
Երրորդը Ռուսաստանն է՝ 634 437 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 9073 է, ապաքինվել է 399 087 մարդ:
Հնդկաստանը չորրորդ հորիզոնականում է: Այս երկրում վարակվածները 549 197-ն են, մահացության թիվը կազմում է 16 487:
Հինգերորդ տեղում է Մեծ Բրիտանիան: Այստեղ կա 311 151 վարակված, մահացել է 43 550 հիվանդ:
Հաջորդում են՝ Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը: