«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են՝ տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր վարակման 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և բժիշկ Արա Բաբլոյանին՝ երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար»,- գրել է նախարար Բաթոյանը Ֆեյսբուքի էջում։