Անցկացվել է մեդալի քննությունը. հավակնորդներն արդեն հաղթահարել են շեմը: Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները «Մաթեմատիկա» առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում՝ հայտնում են ԿԳՄՍ-ից:
Ընդհանուր առմամբ, մեդալ ստանալու համար հայտ է ներկայացրել 183 հավակնորդ։ 92-ը հանձնելու են միասնական քննություն, կենտրոնացված քննության համար հայտ ներկայացրած 91 շրջանավարտից 73-ը հունիսի 25-ին ներկայացել են քննության ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։
Մեդալի քննություն հանձնողներից 66-ը պահպանել են գերազանզ գնահատականը, իսկ 7 հոգին չի ստացել 18 և ավելի բարձր միավոր։ Այժմ ընթանում է բողոքարկման փուլը։
Հիշեցնենք, որ համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշում է կայացվել, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն մեկ առարկայից` «Մաթեմատիկայից»: