Միացյալ Նահանգներում վերջին մեկ օրում գրանցվել է բոլոր ժամանակների վարակվածների նոր ռեկորդ: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է 45300 նոր դեպք՝ գրում է CBS News-ը:
Մեկ օր առաջ ԱՄՆ-ում գրանցվել էր 40000 վարակված:
ԱՄՆ 31 նահանգներում վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի վարակի աճ է նկատվում:
Երկրի երկու ամենախոշոր նահանգներում՝ Թեքսասում և Ֆլորիդայում, նահանգապետները կրկին վերադառնում են խստացումներին ու սահմանափակումներ մտցնում: Թեքսասի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում ոչ մի ազատ տեղ չկա: